حركة حماس النشأة والفكر - مقال كلاود
 إدعم  المنصة   
makalcloud
تسجيل الدخول

حركة حماس النشأة والفكر

نشر بلغة الأرمنيه في arabic studies journal yerevan YSU press 2016.

  نشر في 25 ماي 2017  وآخر تعديل بتاريخ 25 ماي 2017 .

نشر بلغة الأرمنيه في arabic studies journal yerevan YSU press 2016.

«ՀԱՄԱՍ» ՇԱՐԺՈՒՄԸ․ ՍՏԵՂԾՈՒՄՆ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Աբու Զաիդ Ալի Մուսա ԵՊՀ արաբագիտության

ամբիոնի ասպիրանտ

Բանալի բառեր՝ Համաս, Պաղեստին, ինթիֆադա, Պաղեստինյան ինքնավարություն

«Համաս» շարժումը հիմնադրվել է շեյխ Ահմադ Յասինի (1937-2004 թթ․) կողմից՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության պաղեստինյան թևի մի խումբ ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, որոնցից էին Մուհամմադ Աբդ ալ-Ազիզ ալ-Ռանտիսին (1947-2004 թթ․), Մահմուդ Ալ-Զահարը (ծնվ. 1945 թ․) և Գազայի հատվածի այլ գործիչներ։

«Համաս»-ի առաջին հայտարարությունն արվել է 1987 թ․` Առաջին ինթիֆադայի բռնկման ընթացքում։ Այն ինքն իրեն համարում է 1928 թ․ Եգիպտոսում հիմնված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության շարունակությունը և, նախքան ինքնուրույն կազմակերպություն հռչակվելը, Պաղեստինի տարածքում գործում էր «Իսրայի հողի պահապան բանակ» և «Իսլամական պայքարի շարժում» անուններով։ Այն մեծ դերակատարում է ունեցել 1987 թ․ Առաջին ինթիֆադայի և 2000 թ․ Երկրորդ ինթիֆադայի ղեկավարման և ուղղորդման գործում և, չնայած Արևմտյան ափում պաղեստինյան ղեկավարության պառակտմանը, շարունակում է դերակատարություն ու ներկայություն ունենալ Պաղեստինյան ազգային ծրագրում (المشروع الوطني الفلسطيني)։

1987 թ․ Իսլամական դիմադրության «Համաս» շարժման սկսվելու մասին հայտարարության սերտորեն կապված լինելը Առաջին ինթիֆադայի «քարանետման ապստամբության» հետ ոչ միայն պատահականություն չէր, այլև «Համաս»-ի ղեկավարության կողմից նախօրոք մշակված ծրագիր էր։ «Համաս»-ի ծնունդն արդյունք էր ազգային շարժումների աջակցության ռեգրեսի և, ոմանց կարծիքով, ձախողման, մասնավորապես՝ Արևմտյան ափում և Գազայում։ Դրա համար կային մի շարք պատճառներ, որոնցից առավել կարևորներից էր այն, որ Թունիսի «Ֆաթհ»-ը և մյուս ազգային շարժումները նսեմացնում էին տեղական և կենտրոնական ղեկավարության դերը և պաղեստինյան որոշման՝ կենտրոնական լինելու հանգամանքը։ Ինթիֆադան սկսվեց 1987 թ․, պաղեստինյան գրավված տարածքներում՝ Արևմտյան ափում և Գազայում․ «Համաս»-ի ղեկավարության ճնշող մեծամասնությունը գտնվում էր այդ տարածքներում։

Որևէ մեկը չի կարող նսեմացնել ազգային շարժումների դերը, հատկապես՝ «Ֆաթհ» շարժման՝ պաղեստինյան ժողովրդի առաջնորդման և ուղղորդման, պաղեստինյան ինքնության բյուրեղացման գործում ունեցած քաղաքական և մարտնչող դերը, և մասնավորապես՝ առաջնորդ Յասեր Արաֆաթի (1929-2004թթ․) դերը։

«Համաս» շարժման գաղափարական և քաղաքական ուղղվածությունը

Դատելով շարժման անվանումից` «Իսլամական դիմակայության շարժում», այն առաջին հերթին իսլամական է, սակայն նրա արմատները գնում են դեպի «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը հիմնադրել է խմբավորման գլխավոր առաջնորդ Հասան ալ-Բաննան (1906-1949թթ․) 1928 թ․ Եգիպտոսում։ Այն որոշ ժամանակ անց դառնում է գլոբալ շարժում, որի մի թևն էլ «Համաս»-ն էր Պաղեստինում։ «Համաս»-ի հիմնադիր կանոնադրության երկրորդ պարագրաֆում ասվում է. ««Իսլամական դիմակայության շարժում»-ը Պաղեստինում «Մուսուլման եղբայրներ» շարժման թևերից մեկն է»։ Ներկայումս «Մուսուլման եղբայրներ» շարժումը համաշխարհային կազմավորում է և արդի աշխարհում ամենամեծ իսլամական շարժումն է։

«Համաս»-ի հիմնադիր կանոնադրությունն ուսումնասիրողները, թերևս, կնկատեն, որ նրանում մեծ թվով Ղուրանի այաթներ, մարգարեի հադիսներ և կրոնական կարգախոսներ կան, ինչը վկայում է դրա` կրոնին շաղկապված լինելու աստիճանի և վերջինիս` քաղաքականության մեջ և կյանքում որպես մեթոդ օգտագործվելու մասին։ Լինելով, ինչպես վերը նշվեց, «Մուսուլման եղբայրներ» շարժման թևերից մեկը՝ «Համաս»-ն այն շարժումն է, որն իր համար իսլամն օգտագործեց որպես մեթոդ, ինչպես որդեգրել էր խմբավորման 3-րդ կոնֆերանսը 1935 թ․ մարտին, որտեղ ասվում էր. «Ամեն ինչ Աստծո ձեռքում է, մեր տեր Մուհամմադը` մեր մարգարեների կնիքը, Աստծո աղոթքն ու օրհնությունը նրա վրա, ողջ մարդկության մարգարեն է, պատիժն ու պարգևն իրական են, Ղուրանն Աստծո գիրքն է, և իսլամը համապարփակ օրենք է երկրային և հանդերձյալ աշխարհների կարգերի համար»։ Այդ մասին է վկայում «Համաս»-ի կանոնադրության 5-րդ պարագրաֆը, որտեղ շարժման ժամանակային սահմանների բնութագրման մեջ ասվում է. ««Իսլամական դիմակայության շարժման» ժամանակային սահմանները, հաշվի առնելով, որ այն իսլամն ընդունել է` որպես իր կենսակերպ, ձգվում են դեպի իսլամական ուղերձի ծնունդ և մարգարեի զինակիցների ու նրանց հաջորդների ժամանակաշրջան, Աստված նրա նպատակն է, մարգարեն` օրինակը, Ղուրանը` սահմանադրությունը, իսկ նրա տարածքային սահմաններն ամենուր են, որտեղ կան մուսուլմաններ»։

«Համաս» շարժումը, որը հիմնվել է Պաղեստինում 1987 թ․, համարվում է «Մուսուլման եղբայրներ»-ի շարունակությունը` հաշվի առնելով, որ նրա նպատակները հեռու չեն վերջինիս նպատակներից։ Դա հաստատվում է նաև շարժման կանոնադրությամբ, որն ընդունվել է 1988 թ։ Ասում են, որ «Իսլամական դիմակայության շարժումը» սիոնիստական արշավի դեմ պայքարում ջիհադի օղակներից մեկն է, որը կապված է նահատակ Իզզ ալ-Դին ալ-Կասսամի և «Մուսուլման եղբայրներ»-ից նրա մոջահեդին եղբայրների գործունեության ծավալման հետ...։ «Իսլամական դիմակայության շարժումը» ձգտելու է իրականացնել «Աստծո խոստումը», որքան էլ դա տևի։

«Համաս» շարժումն «Իսլամական դիմակայության շարժում» է, որի մեթոդը իսլամն է, դրանից է այն վերցնում տիեզերքի, կյանքի և մարդու մասին իր գաղափարները, հասկացություններն ու պատկերացումները։ Դրանով շարժումը պարտադրում է սկզբունքների մի ամբողջություն, որի համաձայն ձևավորվում են շարժման նպատակներն ու ծրագրերը։ Նրա ռազմավարական նպատակը Պաղեստինի ազատագրումն է` ելնելով նրա տեսլականից, որը բխում է իսլամական հավատամքից։ Պաղեստինի ազատագրման հիմնախնդրին իրենց մասնակցությունն են ցուցաբերում Պաղեստինի ժողովուրդը, արաբական և իսլամական ումման , և դա համարվում է նրանց բոլորի պարտականությունը՝ առաջնորդվելով այն դրույթով, որ ազատագրման նպատակով թշնամիների դեմ պայքարը բոլոր մուսուլմանների համար սահմանված պարտականություն է։ Դա է հաստատում նաև Շարժման կանոնադրության 32-րդ պարագրաֆը, որում «Համաս»-ն ինքն իրեն ուղենիշ է համարում այդ ճանապարհին։

«Համաս»-ի կանոնադրության մեջ անդրադարձ է արված նաև սիոնիզմին, դրա դեմ պայքարին և պաղեստինյան տարածքների ազատագրմանը։ Ինչպես ասվում է 14-րդ պարագրաֆում, «Պաղեստինի հիմնախնդիրն առնչվում է 3 շրջանակի հետ՝ պաղեստինյան, արաբական և իսլամական։ Այս երեք շրջանակներից յուրաքանչյուրն իր դերն ունի սիոնիզմի դեմ պաքարում...։ Պաղեստինը իսլամական տարածք է... և այդ պարագայում դրա ազատագրումը յուրաքանչյուր մուսուլմանի անվիճելի պարտականությունն է, որտեղ էլ նա լինի։ Հիմնախնդիրը պետք է դիտարկվի հենց այս հիմքի վրա, և յուրաքանչյուր մուսուլման պետք է գիտակցի դա»։

«Համաս»-ը նաև հավատում էր սիոնիզմը վերջնականապես վերացնելու և Պաղեստինի որևէ հատված չզիջելու գաղափարին՝ ելնելով այդ տարածքի՝ իսլամական անվիճելի սեփականություն լինելու հանգամանքից, ինչը վկայում է նրա կանոնադրության 11-րդ պարագրաֆը. ««Իսլամական դիմակայության շարժում»-ը հավատում է, որ Պաղեստինի տարածքն իսլամական անվիճելի սեփականություն է», և այդ տարածքի կամ նրա մի մասի զիջումը կամ դրանից հրաժարվելը ճիշտ չէ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ «Համաս»-ը հավատում է, որ հնարավոր է վերադարձնել Պաղեստինի՝ նախքան 1948 թ․ ունեցած պատմական տարածքները։

«Համաս»-ը պաղստինյան հիմնախնդիրը դիտարկել է՝ ելնելով նրանից, որ պայքարից և ջիհադից բացի՝ այլ լուծում չկա, ինչպես ամփոփում է կանոնադրության 13-րդ պարագրաֆը. «Պաղստինյան հիմնախնդիրը չունի այլ լուծում՝ ջիհադից բացի»։ Ինչ վերաբերում է միջազգային նախաձեռնություններին, ուսումնասիրություններին և կոնֆերանսներին, ապա դրանք ժամանակի անտեղի կորուստ են։

«Համաս»-ն իր ռազմավարությունն ու սկզբունքները մշակելուց հետո որդեգրեց մարտավարական նպատակներ, որոնք պետք է ծառայեն ռազմավարությանը, տարբեր փոփոխությունների նկատմամբ վերաբերմունքի ճկունությանը, հնարավորություն տան չսահմանափակվել քարացած մեթոդի կամ ընտրության մեջ՝ փորձելով հետևել «Մուսուլման եղբայրներ»-ի գործելաոճին՝ որպես նրա ճյուղերից մեկը։ «Համաս» շարժումն իր աշխատանքում հիմնվել է փուլային մարտավարության վրա, որը ծառայել է նրա՝ քաղաքական դաշտում մնալուն և սկզբունքներից ու ռազմավարական նպատակներից չշեղվելուն ու չհեռանալուն։ «Համաս»-ը մերժեց Օսլոյի և դրանից բխած համաձայնագրերը, փորձեց չբախվել իշխանության հետ և խնդիրները լուծելու համար առաջնորդվել երկխոսության ձևաչափով՝ բացառելու պաղեստինյան ժողովրդի՝ կռվի մեջ ներքաշումը և նրա կարողությունների զուր վատնումը, որոնք պետք է առաջին հերթին կենտրոնացվեին օկուպացիայի դեմ։

Սակայն, միևնույն ժամանակ, «Համաս»-ի կանոնադրության մեջ չկա և ոչ մի հիշատակում տարբեր ասպարեզներում Իսրայելի գլխավոր հենարանի` ամերիկյան իմպերիալիզմի մասին, այն պարզապես բնութագրում է սիոնիզմը՝ որպես աշխարհում չարիքի աղբյուր։ Ինչպես ասվում է կանոնադրության 23-րդ պարագրաֆում, «Եթե որևէ տեղ պատերազմ է ընթանում, ապա դրա հետևում կանգնած է սիոնիզմը»։ Սակայն ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե իմպերիալիզմն ու գաղութատիրությունը ծնվել են նախքան սիոնիզմի ձևավորվելը, որը ոչ այլ ինչ է, քան դրանց պտուղն ու նպատակների իրականացման միջոցը։

Խնդիրը, սակայն, մեզ համար պարզաբանվում է գործնականում «Համաս»-ի մտածողության մեջ տեղի ունեցած փոփոխություններով, նույնիսկ, եթե այդ մասին չի հայտարարվում, քանի որ ներկայումս «Համաս»-ի առաջնորդների իրական գործունեությունը դարձել է ավելի պրագմատիկ, քան երբևիցե, հատկապես այն բանից հետո, երբ այն մասնակցեց տեղական ինքնակառվարման և օրենսդիր մարմինների վերջին ընտրություններին, որոնք անցկացվեցին Օսլոյի համաձայնագրի հիման վրա, որին շարժումը կտրականապես դեմ էր, դրան գումարած այն, որ «Համաս»-ն այլևս չի պնդում ամբողջ պատմական Պաղեստինի ազատագրման իր ռազմավարական ծրագիրը։

«Համաս»-ի` Օսլոյի համաձայնագիրը մերժող դիրքորոշման և Իսրայելում պայթեցման գործողությունների ինտենսիվացման արդյունքում ոչ միայն խոչընդոտվեց խաղաղության գործընթացը, այլև ավելին` պայթեցման գործողություններն իսրայելական բանակցողին առիթ տվեցին չիրագործել համաձայնագրերը։

1. Գործունեությունը նախքան կազմակերպության հիմնումը.

«Մուսուլման եղբայրներ»-ի կոչը Պաղեստին էր հասել դեռևս անցյալ դարի երեսունականներին, իսկ առաջին մասնաճյուղը բացվել է 1945 թ․ Երուսաղեմում։ Հարևան արաբական երկրներից «Մուսուլման եղբայրներ»-ի անդամները՝ որպես կամավորներ, մասնակցել են 1948 թ․ պատերազմին՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

1948 թ․ պատերազմից հետո «Մուսուլման եղբայրներ»-ի` Արևմտյան ափի համակիրները սկսեցին ենթարկվել կազմավորման հորդանանյան մասնաճյուղին, իսկ Գազայի հատվածի համակիրները` եգիպտականին։ Սակայն հետագայում Պաղեստինի տարածքում «Մուսուլման եղբայրներ»-ի թե՛ Գազայի, թե՛ Արևմտյան ափի համակիրները միավորվեցին մեկ վարչական գրասենյակի ղեկավարության ներքո, և Պաղեստինի իխուանները դարձան Շամի «Մուսուլման եղբայրներ» կազմավորման մի մասը, որը 1983 թ․ հիմնեց պաղեստինյան կառույցը` կազմված երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում գտնվող պաղեստինցի իխուաններից` «Իսլամական դիմադրության շարժում» հիմնելու հարցում երկրի ներսում գտնվող իխուաններին օգնելու համար։

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ «Համաս» շարժումը քաղաքական կամ կուսակցական առանձին ուղղություն չէ, այլ Իսլամական շարժման շարունակությունն է, որը Եգիպտոսում և Շամում կոչվում էր «Մուսուլման եղբայրների շարժում»։ Այն չի որդեգրել իրեն հատուկ գաղափար կամ գաղափարախոսություն, այլ կիրառում է այն քաղաքական ծրագիրը, որն իր համար նախագծել էր «Մուսուլման եղբայրներ» կազմավորումը։

1975 թ․-ից հետո Իսլամական շարժման, հատկապես` «Մուսուլման եղբայրներ»-ի դերը հիմնվում էր երիտասարդական կառուցվածքային միավորումների կազմավորման, մզկիթներում նոր սերնդի հավաքագրման և ուղղորդման վրա։ Այդ դերն է՛լ ավելի ակնառու դարձավ համալսարանների, ինստիտուտների և բժիշկների ու ինժեներների ծպտված միությունների միջոցով, քանի որ տարատեսակ ընտրություններում «Մուսուլման եղբայրների» և պաղեստինյան այլ՝ ոչ կրոնական ուժերի միջև մրցակցության մեջ Իսլամական շարժումը երբեմն հաղթանակող էր դուրս գալիս, հատկապես՝ Գազայի, Երուսաղեմի և Խալիլի համալսարաններում։ 1973 թ․ Իսլամական ժողովի հիմնումը դարձավ առաջին գործնական քայլը, որն օգնեց Իսլամական շարժման զարգացմանը, և որի միջոցով «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը հրապարակայնորեն դրսևորվեց։

1979 թ․ Գազայում Իսլամական համալսարանի հիմնումն առաջին դրսևորումն է համարվում այն մրցակցության, որն առաջացավ մի կողմից «Մուսուլման եղբայրներ»-ի, մյուս կողմից՝ Ազգային շարժման միջև, որի առաջին շարքերում կանգնած էին «Ֆաթհ» շարժումը և նրանց դեմ հանդես եկող մյուս ուժերը։ Այս մրցակցությունն ու տարաձայնությունն առաջացավ Իսլամական համալսարանի ղեկավարության շուրջ այն բանից հետո, երբ այն ընդլայնվեց շեյխ Մուհամմադ Աուադի և մի շարք այլ հայտնի դեմքերի կողմից, որոնցից են Ահմադ Հասան ալ-Շավվան, Յուսուֆ ալ-Հինդին, Սուլեյման ալ-Աստալը, Ռաղիբ Մուրթաջան, Սայիդ Բաքրը։ Սկզբում համալսարանի ղեկավարումը հանձնվեց դոկտոր Յուսուֆ Աբդ ալ-Հակկին, իսկ 1980 թ․ վերջում նշանակվեց Ռիյադ ալ-Աղան, այն բանից հետո, երբ նրան երաշխավորեց շեյխ Խեյր ալ-Աղան՝ «Մուսուլման եղբայրներ»-ի համաշխարհային մակարդակի ականավոր գործիչներից մեկը, որը դոկտոր Ռիյադ ալ-Աղայի մերձավորներից է համարվում։ Դա տեղի ունեցավ նրա՝ դոկտորի կոչում ստանալուց հետո, չնայած, որ նա «Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակիցներից չէր։

Այս զարգացումների լույսի ներքո Իսլամական ժողովը մեծ ազդեցություն ուներ Իսլամական համալսարանի վրա, հատկապես՝ շեյխ Ահմադ Յասինը, որը գործնականում վերահսկում էր համալսարանի ղեկավարությունը։ Երբ դոկտոր Ռիյադ ալ-Աղան մի քանի միջոցառումներ իրականացրեց, որոնք անընդունելի էին Իսլամական ժողովի համար՝ հանձին շեյխ Ահմադ Յասինի, տարաձայնություններ սկսվեցին, և «Մուսուլման եղբայրներ»-ը փորձեցին ազատվել Ռիյադ ալ-Աղայից՝ նրա՝ համալսարանի ռեկտորի պաշտոն ստանալը սխալ համարելով։ Այդ ամենին գումարվեց նաև այն, որ Ռիյադ ալ-Աղան հետագայում դիմեց Իսլամական Ջիհադի որոշ տարրերի օգնությանը, որոնք անջատվել էին «Մուսուլման եղբայրներ»-ից, այդ թվում՝ դոկտոր Ֆաթհի Շակակին, Ռամադան Շալհը, Աբդ ալ-Ազիզ Աուդան, ինչը «Մուսուլման եղբայրներ»-ի կողմից որպես հանցանք և սխալ ընկալվեց։

2. Ստեղծումը.

Իսլամական հոսանքների առաջացմանը և ակտիվությանը նախորդող շրջանը շոշափելի առաջընթաց էր «Համաս»-ի ստեղծման համար։ Միգուցե «Համաս» շարժման սկսվելուն նպաստեց այն հայտնի դեպքը, որը դարձավ Առաջին ինթիֆադայի բռնկման պատճառներից մեկը, երբ 1987 թ․ դեկտեմբերի 8-ին իսրայելական մի մեծ բեռնատար մեքենա հարվածեց պաղեստինցի բանվորների տեղափոխող մեկ այլ մեքենայի, ինչի արդյունքում նրանցից յոթը տեղում զոհվեցին։ Լեռնային մի վրանում զոհվածների հոգեհանգիստն անցկացնելուց հետո զայրացած ամբոխը հարձակվեց իսրայելական բանակի կենտրոններից մեկի վրա, ինչը հանգեցրեց բազմաթիվ վնասների։ Իրադարձություններն է՛լ ավելի զարգացան, երբ երիտասարդներից մեկը` Հաթեմ Ալ-Սիսին, Մոլոտովի կոկտեյլ նետեց ռազմական պահակախմբերից մեկի վրա։ Իսրայելցի զինվորները կրակեցին և սպանեցին նրան, և Հաթեմ Ալ-Սիսին համարվեց Ինթիֆադայի առաջին նահատակը։ Հենց այդ օրը՝ 1987 թ․ դեկտեմբերի 9-ը, դարձավ Առաջին ինթիֆադայի հիշատակի օրը, որը նշվում է իսլամական և ազգային բոլոր միավորումների կողմից։ Իրադարձությունները հաջորդեցին միմյանց, և Խան Յունիսում ու Բալատայի ճամբարում պաղեստինցիներ զոհվեցին, և այդպիսով բռնկվեց 1987 թ. Ինթիֆադայի առաջին կայծը։

Դեպքերի հետագա զարգացումից հետո, ի պատասխան Հաթեմ Ալ-Սիսիի սպանության, Իսլամական շարժումը հանդես եկավ ««Համաս». Իսլամական դիմադրության շարժում» ստորագրությամբ մի հայտարարությամբ, որը թվագրված էր 1987 թ․ դեկտեմբերի 12-ով, և այդ ամսաթիվը հետագայում համարվեց շարժման սկիզբը։ Գազայի հատվածում շարժման անդամների շրջանում ներքին ժողովներ տեղի ունեցան, որոնցում գերիշխում էր այն կարծիքը, թե անհրաժեշտ է զերծ մնալ հրապարակային մասնակցությունից, որպեսզի Շարժման հետ չկատարվի այն, ինչ տեղի ունեցավ 1984 թ․, երբ «Մուսուլման եղբայրներ» շարժման հետևորդ զինյալներների, պաղեստինցի մոջահեդների մի խումբ բացահայտվեց, ինչը հանգեցրեց նրանց ձերբակալմանը՝ շեյխ Ահմադ Յասինի գլխավորությամբ, բացահայտվեց նաև ռազմական և անվտանգության կառույցը։

Հետագա իրադարձությունները շարունակվեցին ընդհատ կերպով, մինչև որ Շարժումը որոշեց Ինթիֆադան խթանելու համար «Իսլամական դիմադրության շարժման» անունից առանց ամսաթվի մեկ այլ հայտարարություն հրապարակել, որում նշվում էր, որ իրենք ընտրում են «Համաս» անվանումը (حماس), որն «Իսլամական դիմադրության շարժման» արաբերեն անվան (حركة المقاومة الإسلامي) հապավումն է։ Միևնույն ժամանակ, Ազատագրման պաղեստինյան կազմակերպության խմբավորումները, «Ֆաթհ» շարժման գլխավորությամբ, հանդես եկան Ինթիֆադայի մասին հայտարարություններով և հաջողությամբ ձևավորեցին, այսպես կոչված, Պաղեստինյան միավորված ազգային ղեկավարությունը։

3. Պաղեստինում խաղաղության գործընթացի և քաղաքական փոխակերպումների նկատմամբ դիրքորոշումը

1993 թ․ Օսլոյի համաձայնագրերի ստորագրումից, դրանց հաջորդած իրադարձություններից ու 1994 թ․ Պաղեստինյան ինքնավարության ստեղծումից հետո Պաղեստինում (պաղեստինյան տարածագոտում) տեղի ունեցած փոխակերպումները 1996 թ․ հնարավոր դարձրին պաղեստինյան տարածքներում հիմնել Պաղեստինյան ինքնավարություն՝ որպես այստեղ առկա և գերիշխող պաղեստինյան քաղաքական համակարգ։ Նշված փոխակերպումներից հատկապես ընդգծենք Ինքնավարության ղեկավարումն իրականացնելու նպատակով առաջին կառավարության ստեղծումը, Ինքնավարության նախագահի առկայությունը և առաջին օրենսդիր իշխանության ընտրությունը, հետագայում` Պաղեստինյան ինքնավարությունում վարչապետի պաշտոնի, դրանից բխած վարչական կառույցների, ղեկավար պաշտոնների և անվտանգության ծառայությունների ստեղծումը, ներքին կառույցներն ու օրենքները, ինչպիսիք են Պաղեստինյան ինքնավարության հիմնական օրենքը, օրենսդրությունների և օրենքների փաթեթները, որոնք ընդունեց Պաղեստինի Օրենսդիր խորհուրդը, և այլ խնդիրներ, որոնք վկայում են հայրենիքի որոշակի հատվածում` Արևմտյան ափի և Գազայի հատվածի տարածքներում, պաղեստինյան որոշակի համակարգի առկայության մասին, որը տնօրինում է պաղեստինյան ժողովրդի մի հատվածը` Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչները։

Կարելի է ասել, որ Ինքնավարության ստեղծումից հետո «Համաս»-ն այդ վարչակարգի մաս չկազմեց, քանի որ այն ի սկզբանե դեմ էր Օսլոյի և դրան հաջորդած համաձայնագրերին, որոնց արդյունքում 1994 թ․ ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը։ Շարժումը մերժեց նաև այդ ընթացքում իշխանական համակարգի մաս կազմելու՝ իրենց ուղղված կոչերը, հրաժարվեց մասնակցել 1996 թ․ օրենսդրական մարմինների առաջին ընտրություններին` դրանով իսկ մերժելով այդ քաղաքական համակարգի մեջ ընդգրկվելու ցանկացած հնարավորություն։ Դա նույնպես թույլ է տալիս շարժումը բնութագրել, որպես «քաղաքական համակարգից դուրս ընդդիմություն»։ Վերոնշյալից ելնելով՝ կարելի է ասել, որ 1987 թ․՝ իր ստեղծվելուց ի վեր, մինչև 2004 թ․ վերջին և 2005 թ․ սկզբին անցկացված տեղական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարելը և հետագայում՝ 2006 թ․, օրենսդիր մարմինների ընտրությունների մասնակցելը այն հանդիսանում էր գործող քաղաքական կարգի արտաքին ընդդիմություն, թե՛այն ժամանակ, երբ այդ կարգը ներկայացված էր Պաղեստինի ազատագրման կազմակերպությամբ, թե՛ հետագայում, երբ որոշ ժամանակ անց դա ներկայացվեց Պաղեստինի ինքնավարությամբ։

«Համաս»-ի հարաբերությունները պաղեստինյան քաղաքական համակարգի հետ է՛լ ավելի բարդ և խճճված էր դարձնում այն խնդիրը, որ Պաղեստինյան ինքնավարության ստեղծման և նրա ազդեցության գոտիներում օկուպացիայի շարունակման պայմաններում «Համաս»-ն ընդդիմություն էր հանդիսանում միաժամանակ երկու ճակատով․ այն մնաց որպես օկուպացիայի ընդդիմություն` ի սկզբանե մերժելով դրա գոյությունն ու ավելացնելով դրա դեմ իր ռազմական գործողություններն ինչպես Պաղեստինյան ինքնավարության ազդեցության գոտիներում, այնպես էլ Իսրայելում, բացի այդ՝ այն ընդդիմանում էր Պաղեստինյան ինքնավարությանը, նրա կողմնորոշումներին, գաղափարներին և գործողություններին։ Շարժման ընդդիմադիր դիրքորոշումը մի կողմից Օսլոյի համաձայնագրին, այն ամբողջացնող և դրանից բխող մյուս համաձայնագրերին, մյուս կողմից՝ Իսրայելի հետ բանակցությունների միջոցով կարգավորման գործընթացին, մի շարք բարդություններ առաջացրեց նրա՝ Ինքնավարության հետ հարաբերություններում, որը «Համաս»-ի գործողություններում, ավելի հստակ՝ օկուպացիայի դեմ նրա զինված գործունեության մեջ, տեսնում էր որոշակի մարտահրավեր Պաղեստինյան ինքնավարությանը և շեղում այն գծից, որին հետևում էին կազմակերպությունը և նրա ստորաբաժանումները։ Այս խնդիրը դրդեց Ինքնավարությանը 1996 թ․ «Համաս»-ին օրենքից դուրս գործող կազմակերպություն հռչակել, ինչը հնարավորություն տվեց ձերբակալությունների լայնածավալ արշավ սկսել Շարժման շարքերում, փակել դրան ենթակա բազմաթիվ հաստատություններ ու միություններ և սառեցնել նրա բանկային հաշիվները։ Խնդիրը հասավ ոչ միայն նրան, որ Շարժման մի խումբ առաջնորդներ ձերբակալվեցին և տանջանքների ենթարկվեցին, այլև 1998 թ․ տնային կալանք դրվեց Շարժման հիմնադիր շեյխ Ահմադ Յասինի վրա, ինչն է՛լ ավելի սրված և լարված բնույթ հաղորդեց Ինքնավարության և Շարժման միջև հարաբերություններին՝ տարաձայնությունը որոշակի փուլում վերածելով դիմակայության։

4. Դիմակայությունը Ակսայի Ինթիֆադայի ընթացքում

«Համաս» շարժումը, ինչպես և պաղեստինյան մյուս կազմավորումները, մասնակցեց Ակսայի ինթիֆադայի իրադարձություններին, որոնք բռնկվեցին 2000 թ․։ «Համաս»-ը կոչ էր անում շարունակել Ակսայի ինթիֆադան։ Նպատակն ակնհայտ էր և հայտարարվել էր «Համաս»-ի ղեկավարների միջոցով, որոնք մշտապես պնդում և շեշտում էին իշխանությանը սիոնիստական պայմաններ պարտադրող սիոնիստական ծրագրերը ձախողելու անհրաժեշտությունը։ «Համաս»-ն ի սկզբանե դեմ էր հանդես գալիս այդ ծրագրերին և կոչ արեց արաբ և մուսուլման եղբայրներին ռազմական մասնակցություն ունենալ՝ պահանջելով նրանց աջակցությունը, որպեսզի շարունակի օկուպացիայի դեմ պայքարի իր ծրագիրը։ «Համաս»-ն իր գաղափարախոսությամբ և ծրագրերով կոչ էր անում ընդլայնել Ինթիֆադայի գործունեությունը և գործողությունները։ Իսրայելյան արձագանքն, ինչպես միշտ, չհապաղեց և արտահայտվեց Շարժման առաջնորդների՝ Ահմադ Յասինի, Աբդ ալ-Ազիզ ալ-Ռանթիսիի և շատ ուրիշների ձերբակալմամբ։ Հենց դա ստիպեց «Համաս»-ին սեղմել ընդդիմության ձեռքը և խորացնել իսրայելական օկուպացիոն ուժերի դեմ իր մահապարտական գործունեությունը։

SUMMARY

HAMAS MOVEMENT: FORMING AND IDEOLOGY

Abu Zayd Ali Musa

PhD Student at the Department of Arabic Studies, YSU

The article is devoted to the history and ideology of Hamas which is one of the most important organizations that has a big role in the Middle East. The main emphasis in this article is on the orientation of this political movement, its activities, key goals, as well as its changes over time. A special attention is paid to the position of Hamas in the process of peace and political transformations in Palestine.

Օգտագործված աղբյուրներ և գրականության ցանկ

1. شبكة فلسطين للحوار ، حماس منذ انطلاقتها حتى معركة حجارة من التسجيل ، 1987-2012.

2. جواد الحمد وآخرون، دراسة في الفكر السياسي لحركة المقاومة الإسلامية حماس عمان ، مركز دراسات الشرق الأوسط، 1999.

3. مهيب سليمان احمد النواتي، حماس من الداخل، ط 1، رام الله: دار الشروق للنشر والتوزيع 2009.

4. عماد عبد الحميد الفالوجي، درب الأشواك ,حماس، الانتفاضة, السلطة، ط 1، دار الشروق للنشر والتوزيع، ، رام الله, 2005.

5. علي بدوان، صفحات من تاريخ الكفاح الفلسطيني، "التكوينات السياسية والفدائية المعاصرة النشأة والمصائر"، ط 1 سوريا: صفحات للدراسات والنشر، 2008.

6. نعيم الأشهب، حماس من الرفض إلى السلطة، ط 1، رام الله، دار التنوير للنشر والتوزيع، 2007.

7. وائل عبد الحميد المبحوح ، المعارضة في الفكر السياسي لحركة المقاومة الإسلامية ، حماس ، رسالة ماجستير ، جامعة الأزهر بغزة ، 2010.

8. أحمد منصور، الشيخ أحمد ياسين شاهد على عصر الانتفاضة، القاهرة: الدار العربي للعلوم ودار ابن حزم، 2004.

9. ميثاق حركة حماس ، 1988.



   نشر في 25 ماي 2017  وآخر تعديل بتاريخ 25 ماي 2017 .

التعليقات


لطرح إستفساراتكم و إقتراحاتكم و متابعة الجديد ... !

مقالات شيقة ننصح بقراءتها !



مقالات مرتبطة بنفس القسم










عدم إظهارها مجدداً

منصة مقال كلاود هي المكان الأفضل لكتابة مقالات في مختلف المجالات بطريقة جديدة كليا و بالمجان.

 الإحصائيات

تخول منصة مقال كلاود للكاتب الحصول على جميع الإحصائيات المتعلقة بمقاله بالإضافة إلى مصادر الزيارات .

 الكتاب

تخول لك المنصة تنقيح أفكارك و تطويرأسلوبك من خلال مناقشة كتاباتك مع أفضل الكُتاب و تقييم مقالك.

 بيئة العمل

يمكنك كتابة مقالك من مختلف الأجهزة سواء المحمولة أو المكتبية من خلال محرر المنصة

   

مسجل

إذا كنت مسجل يمكنك الدخول من هنا

غير مسجل

يمكنك البدء بكتابة مقالك الأول

لتبق مطلعا على الجديد تابعنا